Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Մինչև 6 ամսեկան երեխան պետք է մայրական կաթով սնուցվի

Ամեն տարի կրծքով չկերակրվելու հետևանքով աշխարում մահանում է 5 միլիոն երեխա»,- այս մասին այսօր Ազգային ժողովում «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման օրենսդրական կարգավորումը» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:
Նա ներկայացրեց իրենց կատարած անհատական ուսումնասիրության արդյունքները, որով Հայաստանում կրծքով կերակրվող երեխաների ամենացածր ցուցանիշը գրանցվել է 1994թ.-ին: Պատճառն, ըստ Կ.Սարիբեկյանի, 1988թ. երկրաշարժի հետևանքն էր, ինչպես նաև մարդկանց ծանր սոցիալական վիճակը:

«Հետազոտությունը ցույց տվեց, որ հիմա մինչև 6 ամսեկան երեխաների 20 տոկոսը ստանում է հավելյալ կոշտ սնունդ: 6-23 ամսեկան երեխաների ընդամենը 27 տոկոսն է ստացել անհրաժեշտ հավելյալ սնուցում, իսկ մյուս մասի մոտ վատ սնվելու հետևանքով առաջացել է թերսնուցում. երեխայի հասակը կամ քաշը տարիքին չի համապատասխանում»,- ասաց Կ.Սարիբեկյանը:

Անդրադառնալով այն մայրերին, ում մոտ կրծքի կաթի սակավության խնդիր կա, նա մեջբերեց, որ «կաթը գալիս է գլխից, եթե կինը վստահ է, եթե կա աջակից միջավայր, ապա կաթը կլինի»:

«Պարտադիր է, որ մինչև 6 ամսեկան երեխան մայրական կաթով սնուցվի: Եթե 6 ամիս հետո երեխան չի հրաժարվում կրծքից, ցանկալի է որ մինչև 2 տարին լրանալը փոքրիկը շարունակի կրծքի կաթ ուտել, քանի որ այն լավ է մարսվում ու տարիների փորձն էլ ցույց է տվել, որ մայրական կաթի հետ երեխան ստանում է նաև որակական հատկանիշներ»,- մեկնաբանեց նա:

Աղբյուր. Aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ